News.am. 8-3-2010- Գերմանական ոստիկանությունը Քյոլնի իր բնակարանում ձերբակալվել է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) իրանյան թեւը համարվող եւ Իրանում գործունեություն ծավալող PJAK-ի ղեկավար Հաջը Ահմեդին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` PJAK-ի ղեկավար Ահմեդին Բելգիայում ոստիկանության կողմից կազմակերպված գործուղությունների հետեւանքով վերադարձել էր Քյոլն: Գերմանական ոստիկանությունը հայտնում է, որ գործողությունը իրականացվել է թուրքական հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկությունների հիման վրա:
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բելգիայում PKK-ի դեմ 300 ոստիկանների մասնակցությամբ գործողությունների ընթացքում ձերբակալվել են 22 հոգի եւ բռնագրավվել մի շարք փաստաթղթեր:
Ձերբակալվածների մեջ են KONGRA-GEL-ի նախագահ Զուբեյր Այդարը եւ փոխնախագահ Ռեմզի Քարթալը, ով Թուրքիայի խորհրդարան էր մտել 1991-ին, որպես DEP-ի պատգամավոր, այնուհետ 1994-ին ձերբակալությունից խուսափելու համար հեռացել էր Թուրքիայից։ Զուբեյր Այդարը նույնպես նախկին DEP-ի (Դեմոկրատական կուսակցություն, որը փակվել է Թուրքիայի ՍԴ-ի կողմից 1994-ին, խմբ.) պատգամավոր է եղել եւ 2004-ից հետախուզման մեջ է։
Բելգիայում տեղի ունեցաղ իրադարձությունների պարզաբանման համար Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայում Բելգիայի դեսպանից հանդիպում է պահանջել:
Բելգիայում գործող քրդական ROJ TV-ի աշխատող Ամեդ Դիջլեն կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկանության կողմից ROJ TV-ի գրոհին մասնակցել են Թուրքիայից ժամանած ոստիկաններ: Դիջլեն նշել է, որ ոստիկանները խոսում էին ստամբուլյան բարբառով: Դիջլեի ուշադրությունը գրավել է նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանների ձեռնաշղթաները եղել են նույնը, ինչ օգտագործում են Թուրքիայում:
Tuesday, March 9, 2010
Գերմանիայում ձերբակալվել է PKK-ի Իրանի թեւի ղեկավարը

No comments:
Post a Comment