Wednesday, March 10, 2010

Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերություններին. The Times

Report.am. 10-3-2010- Մինչ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտածում է Կրեմլ վերադառնալու մասին, աստիճանաբար վերածնվում է Խորհրդային Միությունը: Դրա վառ ապացույցն է Պուտինի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է անվավեր համարել ռուբլին և Ղազախստանի ու Բելառուսի հետ ստեղծել միասնական արժույթ: Այս մասին գրում է Times Online-ը: Ինչպես գրում է բրիտանական պարբերականը, ընդհանուր միասնական արժույթը Վլադիմիր Պուտինին կընձեռի հզոր տնտեսական լծակներ` հնարավորություն տալով մարտահրավեր նետել դոլարին և եվրոյին, քանի որ այն կունենա տարածաշրջանային պահուստային արժույթի կարգավիճակ: Times Online-ը գրում է, որ նախկին խորհրդային պետությունների համար դժվար կլինի դիմակայել միասնական արժույթի և տնտեսական գոտու գայթակղությանը: Հայաստանի տնտեսությունը, ըստ պարբերականի, արդեն գրեթե ամբողջությամբ պատկանում է ռուսական ընկերություններին: Ադրբեջանին սպառնում է ռուսական միջամտությունը ԼՂ հակամարտությանը: Ինչ վերաբերում է այլ պետություններին, ապա նրանք էլ նախանձելի վիճակում չեն: Տնտեսական ծանր վիճակում գտնվող Ղրղըզստանը արդեն 2,15 մլրդ դոլարի օգնություն է ստացել Մոսկվայից, Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին Մոսկվան արդեն առաջարկել է միանալ մաքսային միությանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երրորդ նախագահական ժամկետը լրանում է հաջորդ տարի, և վերընտրվելու համար նրան անհրաժեշտ կլինի Պուտինի աջակցությունը։

No comments:

Post a Comment