Tert.am. 3-3-2010- Ստամբուլի դատարանի որոշմամբ` Թուրքիայի պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը (TRT), Bey պրոդյուսերական կազմակերպությունը և Օքքեշ Շենդիլլերը «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքին կվճարեն 20 հազար թուրքական լիրա (մոտ 13 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում:
NTVTurk-ի փոխանցմամբ` այն բանից հետո, երբ TRT-ն հեռարձակել էր «Շահերի բավիղ» խորագրով փաստագրական ֆիլմը, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել էին դատարան` ֆիլմում խմբագրապետի հասցեին հնչող զրպարտությունների համար պահանջելով 40 հազար թուրքական լիրա (մոտ 26 հազար դոլար) փոխհատուցում:
TRT-ի կողմից 2008թ. դեկտեմբերի 24-ին ցուցադրված վերոնշյալ ֆիլմում Հրանտ Դինքը Քահրամանմարաշի սպանդի գործով գլխավոր մեղադրյալի` Օքքեշ Շենդիլլերի շուրթերով ներկայացվում էր որպես 1978թ. տեղի ունեցած հիշյալ սպանդի գլխավոր պատասխանատու:
«Ալևի-սուննի բախում չի եղել: Այդ գործում ներգրավված են եղել Հրանտ Դինքի և նրա ընկերների կողմից հիմնված ձախ կազմակերպությունները: Այդ ամենն իրականացրել են Հրանտ Դինքն ու նրա ընկերների կազմակերպությունները: Ալևիների և սուննիների հետ ի՞նչ կապ ունեն այդ իրադարձությունների ժամանակ սպանված 6-7 չթլպատված անձինք»,- հայտարարել էր Օքքեշ Շենդիլլերը:
Wednesday, March 3, 2010
TRT-ն Հրանտ Դինքի ընտանիքին կվճարի փոխհատուցում

No comments:
Post a Comment