/PanARMENIAN.Net/ 04.03.2010 - Շվեդական ամենախոշոր` սոցիալ-դեմոկրատների քաղաքական կուսակցությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության օգտին: Այդ մասին ասվում է Շվեդիայի Հայկական ասոցիացիայի (UAAS) հայտարարության մեջ: «Այդպիսով, սոցիալ-դեմոկրատներից, Ձախերից եւ «Կանաչներից» բաղկացած ընդդիմությունը վերապահումներ է առաջադրել, որպեսզի այդ հարցը 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարան առաջադրվի քվեարկության համար»,- ասվում է UAAS հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է Ասոցիացիայի հայտարարության մեջ, փաստաթուղթը ճշգրիտ պատճենն է հին տեքստի, որը ներկայացվել էր դեռեւս 2008 թվականի գարնանը, երբ Շվեդիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հրաժարվեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչել:
«Իր հանձնարարականի մեջ Շվեդիայի խորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեն երկու փոփոխություն է ներմուծել, որոնք կատարվել են Լիբերալ, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Կենտրոնական կուսակցությունների կողմից: Դրանում մատնանշվում է, որ իրենք կճանաչեին Ցեղասպանությունը դեպքերի իրատեսականության վերաբերյալ իրենց նախկին կամ ընթացիկ համոզմունքների հիման վրա, բայց չեն անում դա մանդատային ժամանակահատվածում Ալյանսի հետ գոյություն ունեցող պայմանավորվածությունների պատճառով: Դա նշանակում է, որ բոլոր կուսակցությունները, բացի Չափավոր կոալիցիոն կուսակցությունից ("The Moderate Coalition Party), որի անդամն է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը»,- նշվում է UAAS հայտարարության մեջ:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Friday, March 5, 2010
UAAS. Շվեդական յոթ կուսակցություններից վեցը հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

No comments:
Post a Comment