
Haynews.am .22-4-2010- Ինչպես հայտնում է CNNTurk-ը, Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը այցելել է Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի: Արամ Աթեշյանը հրահանգներ է տվել սեպտեմբերի 12-ին անցկացվելիք առաջին պատարագի կազմակերպան վերաբերյալ:
Վերջինս Վանի նահանգի պաշտոնյաների հետ զրույցի ժամանակ նշել է, որ պատարագը պետք է անկացվի հավուր պատշաճի,քանի որ դա անչափ կարևոր իրադարձություն է: Աթեշյանը նաև հավելել է, որ Սուրբ Խաչ առաջին պատարագին կմասնակցեն 5000 հայեր ամբողւ աշխարհից: Նշենք, որ Վանի նահանգապետ Էրթուղրուլ Գյունայը մի հրամագիր է ստորագրել, որով թույլատրվում է տարին մեկ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագներ կատարել:
No comments:
Post a Comment