Tert.am. 20-4-2010- Մի շարք թուրք մտավորականներ հանդես են եկել Թուրքիայի հանրությանն ուղղված նախաապրիլքսանչորսյան «Այս ցավը մեր ցավն է, այս սուգը` բոլորինս» վերտառությամբ հատուկ ուղերձով` կոչ անելով ապրիլի 24-ին` տեղական ժամանակով 19:00, հավաքվել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում և ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«1915թ., երբ մենք ընդամենը 13 միլիոն էինք, այս հողերի վրա բնակվում էին 1,5-2 միլիոն հայեր: Թրակիայում, Էգեում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում… Սամաթիայում, Շիշլիում, Ադաներում, Գալաթայում…
Մեր թաղամասերի նպարավաճառները, դերձակները, ոսկերիչները, ատաղձագործները, կոշկակարները, դաշտերում աշխատող հողագործները, ջրաղացպանները, մեր դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, կոմպոզիտորները… Նրանք բոլորը մեր ընկերներն էին, դրկից հարևանները, մեր ցավը կիսողները: Թրակիայում, Էգեում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում… Սամաթիայում, Շիշլիում, Ադաներում, Գալաթայում…
1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին «քշել»: Մենք կորցրեցինք նրանց, արդեն չկան: Անգամ գերեզմաններ չունեն: Այսօր շարունակում է գոյություն ունենալ և վերջին 95 տարիների ընթացքում էլ ավելի խորանալ մեր խղճին ծանրացած «Մեծ ցավը»` «Մեծ Եղեռնը»:
Թուրքիայի բոլոր բնակիչներին, ովքեր իրենց սրտում զգում են այդ «Մեծ ցավը», կոչ ենք անում լուռ, մոմերով և ծաղիկներով հավաքվել ապրիլի 24-ին «Թաքսիմի» հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915-ի զոհերի հիշատակին»,- նշվում է թուրք մտավորականների հայտարարությունում:
Թուրք մտավորականների այս կոչը հրապարակվել է buacihepimizin.org կայքէջում: Կոչի տակ իրենց ստորագրությունն են դրել այնպիսի հայտնի թուրք լրագրողներ, սյունակագիրներ և մտավորականներ, ինչպիսիք են` Ալի Բայրամօղլուն, Ահմեթ Ինսելը, Բասքըն Օրանը, Ջենգիզ Աքթարը, Հալիլ Բերքթայը, Յասեմին Չոնգարը, Ֆեթհիյե Չեթինը և ուրիշներ:
Tuesday, April 20, 2010
Թուրք մտավորականները Թուրքիայի հասարակությանը կոչ են անում ոգեկոչել 1915թ. զոհերի հիշատակը

No comments:
Post a Comment