Saturday, April 17, 2010

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքի քննությունը հետաձգվեց

Tert.am. 16-4-2010- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածներից երեքի` Սամվել Հարությունյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Հովհաննիսյանի իրավահաջորդների բողոքի քննությունը։ Տուժողների իրավահաջոդները դատախազությանը մեղադրում են հիշյալ սպանությունների բացահայտման oգործում անգործություն ցուցաբերելու համար: Դատախազն այսօր ներկայացրեց փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իրենք անգործության մատնված չեն, և այդ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի տուժողների իրավահաջորդները ծանոթանան այդ փաստաթղթին։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին: Այսօր նույն դատարանում պետք է սկսվեր նաև մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի գործով դատավարությունը, սակայն դատական նիստերի քարտուղարը դահլիճում սպասողներին հաղորդեց, որ դատավորը չի ներկայանալու, քանի որ մասնակցում է սեմինարի, և դատական նիստը նշանակվել է մայիսի 3-ին:

No comments:

Post a Comment