Tert.am. 21-4-2010- Ապրիլի 20-ին Լոս Անջելեսի շրջանային խորհուրդը քաղաքի հայ համայնքին է ներկայացրել շրջանային խորհրդի որոշումը ապրիլի 24-ը «1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հիշատակման օր» հռչակելու մասին։
Հռչակագրում նաև ասվում է, որ այս որոշումով պետք է ապահովվի «փոխըմբռնում և ապաքինում» Ցեղասպանությունից տուժածների, այդ թվում՝ Լոս Անջելեսի շրջանում բնակվող 350.000 ամերիկահայերի համար։
Հռչակագրի ստորագրման նախաձեռնողը շրջանային խորհրդի ղեկավար Մայքլ Անտոնովիչն է։
No comments:
Post a Comment