Haynews.am. 21-4-2010- Թուրքիան շուտով կսկսի իր T-129 ռազմական ուղղաթիռների վաճառքը: Ի դեպ` թուքական ուղղաթիռներ գնելու ցանկություն է հայտնել նախևառաջ Ադրբեջանը: Թուրքական ռազմական տեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Պակիստանը, Հորդանանը և Մալազիան: Թուրքական մամուլը զերծ չի մնացել ուղղաթիռները գովազդելուց: Մամասնավորապես, «Զամանում» նշվել է, որ T-129 ուղղաթիռները համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, չնայած, որ ավելի էժան են, քան ամերիկյան շատ նմանատիպ ուղղաթիռները: «Զամանը» նաև գրել է, որ բանակին դրանք կծառայեն 2013թ-ից:
No comments:
Post a Comment