Haynews.am . 20-4-2010- Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասուլիս է տվել, հայտնում է TRT-ն:
Դավութօղլուն ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք Մամեդյարովի հետ քննարկել են Հարավային Կովկասում առկա խնդիրները և դրանց լուծումներին ուղղված ջանքերը: Վերջինս չի մոռացել նշել, որ Թուրքիայի կարևորագույն խնդիրներից մեկն «ադրբեջանական հողերի ազատագրումն է»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ վաշինգթոնյան հանդիպումների ընթացքում թուրքական կողմը շեշտը դրել է Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար արվելիք քայլերի վրա:
No comments:
Post a Comment