Tert.am. 16-4-2010- Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը հրաժարվել է մասնակցել թուրք գրողների պատվին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մատուցվելիք ճաշին:
Firat գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրները, գրում է, որ Օրհան Փամուքն ուղղակի հետ է վերադարձրել Թուրքիայի վարչապետի հրավերը:
Տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի «ժողովրդավարական նախաձեռնության» շրջանակում շաբաթ օրը կազմակերպվելիք ճաշին հրաժարվել է մասնակցել նաև թուրք հայտնի գրող Յաշար Քեմալը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շրջանում սկսել է հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում թուրք մտավորականների հետ:
No comments:
Post a Comment