Tert.am. 27-4-2010- Հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը հավանական է համարում Թուրքիայի կողմից մի շարք համաշխարային մակարդակով հայտնի հայկական հուշարձանների վերականգնումը. «Եվրոպային մի քիչ եվրոպացի երևալու համար կանեն դա»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ թուրքական կողմը գուցե ձեռնարկի Անիի Մայր տաճարի վերականգնումը։
Կարապետյանը նշեց, որ հավանական վերականգնվելիք եկեղեցիների ցուցակում կհայտնվեն հոգևոր այն կառույցները, որոնք թուրքերը չեն համարձակվել պայթեցնել և ոչնչացնել՝ դրանց հայտնի լինելու պատճառով։
«Վստահ եմ, այդ բեմադրությունը կշարունակեն, այն շատ արարներ ունի», – եզրափակեց նա։
No comments:
Post a Comment