Tert.am. 21-4-2010- Իրանի միջնորդությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար շահավետ և ձեռնտու չէ։ Այսօրվա ասուլիսին այս մասին հայտարարեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը՝ անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացում Իրանի միջնորդության առաջարկին։
«Մեզ համար ցանկալի չէ Մինսկի խմբից հրաժարվելը։ Այդ փոփոխությունը բխում է Ադրբեջանի շահերից, որը ցանկանում է տապալել գործընթացը»,- ընդգծեց իրանագետը։
Փորձագետը նշեց, որ Իրանի միջնորդությանը համաձայնություն տալը նախադեպ կստեղծի բանակցային գործընթացում նոր կողմեր ներգրավելու համար։ Իսկ նման իրավիճակից, ըստ Սարուխանյանի, կարող է օգտվել նաև Թուրքիան։
Սարուխանյանը դրական չի վերաբերվում նաև Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Իրանի առաջարկին։ Ըստ նրա՝ «օպտիմալ ճանապարհ չէ» Իրանի հիշյալ առաջարկին համաձայնություն տալ՝ զուտ նրա դիրքը տարածաշրջանում հարգելով։ «Իսկ զուտ բովանդակային առումով՝ Հայաստանը նոր միջնորդի կարիք չունի»,- ավելացրեց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրենը։
Wednesday, April 21, 2010
Իրանի միջնորդությունը Հայաստանի համար շահավետ չէ. իրանագետ

No comments:
Post a Comment