Tert.am. 14-4-2010- ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ–թուրքական Արձանագրությունները համարում է դրական ձեռքբերում։ Այսօր կայացած ասուլիսում նա հիշեցրեց, որ նախկինում ասել է դա, և այսօր էլ նույն կարծիքին է։
«Ես համոզված եմ, որ հայ–թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Վաղ թե ուշ գործընթացը սառեցված վիճակից դուրս կգա», – ասաց նա։
Ըստ Սաֆրաստյանի՝ երբ գործընթացի նոր փուլ սկսվի, հայկական կողմը կունենա Արձանագրություններ, որոնցում կլինի Թուրքիայի ստորագրությունը և որոնցում Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից։
Փորձագետը հավելեց, որ նոր փուլում Հայաստանի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
Thursday, April 15, 2010
Հայ–թուրքական գործընթացի նոր փուլում Հայաստանը կունենա բարենպաստ պայմաններ. փորձագետ
Tert.am. 14-4-2010- ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ–թուրքական Արձանագրությունները համարում է դրական ձեռքբերում։ Այսօր կայացած ասուլիսում նա հիշեցրեց, որ նախկինում ասել է դա, և այսօր էլ նույն կարծիքին է։
«Ես համոզված եմ, որ հայ–թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Վաղ թե ուշ գործընթացը սառեցված վիճակից դուրս կգա», – ասաց նա։
Ըստ Սաֆրաստյանի՝ երբ գործընթացի նոր փուլ սկսվի, հայկական կողմը կունենա Արձանագրություններ, որոնցում կլինի Թուրքիայի ստորագրությունը և որոնցում Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից։
Փորձագետը հավելեց, որ նոր փուլում Հայաստանի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
No comments:
Post a Comment