PanARMENIAN.Net - 21 ապրիլի 2010 - Կրեմլի մամլո ծառայությունը չի հաստատում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի լուրը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ի թղթակցին ՌԴ մամլո ծառայությունից, դեռ կոնկրետ տեղեկատվություն չկա:
Ինչպես հայտնել է նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարելիք այցի մանրամասները:
No comments:
Post a Comment