Tert.am. 16-4-2010- Դալասի Մեթոդաբանական համալսարանի գիտական խումբը հայտարարել է, որ բացահայտել է երջանիկ և կենսուրախ լինելու գաղտնիքը։ Գիտնականների բաղադրատոմսը շատ պարզ է. հարկավոր է օրվա ընթացքում 25 րոպե մարմնամարզությամբ զբաղվել մարզասրահում կամ մարզահրապակարում։ Սակայն մարզանք պետք է անել ամեն օր։ Այս մասին հաղորդում է newsru.com-ը։
«Հետազոտությունների ընթացքում մենք եկել ենք եզրահանգման, որ ֆիզիկական մարմնամարզությունը և ծանրաբեռնվածությունը մարդու գլխուղեղի և հոգեբանության վրա նույն ազդեցությունն ունեն, ինչ ուժեղ հակադեպրեսանտները»,- նշել է գիտաշխատանքների ղեկավար, պրոֆեսոր Ջասպեր Սմիթսը։ Նա նաև հավելել է, որ ի տարբերություն դեղորայքի՝ մարմնամարզությունը ունիվերսալ է և չունի հակացուցումներ։
Ըստ գիտնականների՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում են սթրեսը, անհանգստություններն ու դյուրագրգիռ վիճակները, ինչպես նաև դուրս բերում մարդուն դեպրեսիայից։
Friday, April 16, 2010
Գիտնականները բացահայտել են երջանիկ լինելու գաղտնիքը

No comments:
Post a Comment