Tuesday, April 20, 2010

Հովարդ Բերմանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբիի գործողությունները

PanARMENIAN.Net - 19 ապրիլի 2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի դեմ հանդես եկող կոնգրեսականներին կոչ արեց դադարեցնել "կույր" փաստարկներ առաջադրել XX դարի առաջին Ցեղասպանության շուրջ: Ինչպես գրում է ԱՄՆ Կոնգրեսի The Hill թերթը, Բերմանը նշեց, որ իր համար անընդունելի է "այսպես կոչված ցեղասպանություն" արտահայտությունը, որն օգտագործել էին թուրքական կազմակերպությունները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրված նամակում: Այդ նամակում ԱՄՆ թուրքական կազմակերպությունները խոսնակին կոչ էին արել թույլ չտալ, որպեսզի 252 բանաձևն առաջ գնա Կոնգրեսում: Ինչպես նշեց Բերմանը, "այսպես կոչված ցեղասպանություն" արտահայտությունը հակասում է լուրջ ու անհերքելի պատմական փաստերին ու ցեղասպանությունների հետազոտությամբ զբաղվող մասնագետների կարծիքներին: Ավելի վաղ Հովարդ Բերմանը նամակով դիմել էր Ներկայացուցիչների պալատում իր գործընկերներին: Նամակում, մասնավորապես, դատապարտվում էին Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական լոբբիի գործողությունները:

No comments:

Post a Comment