Haynews.am.27-4-2010- Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, Մարդու իրավունքների հետազոտությամբ զբաղվող HRW կազմակերպությունն պատրաստել է մի զեկույց, որում նշվում է Թուրքիայում ոստիկանության գործողություններից տուժածների թիվը: Ըստ վերոհիշյալ մարդու իրավունքների հետազոտությամբ
զբաղվող կազմակերպության` Թուրքիայում վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանների կիրառած ուժի արդյունքում 255 քաղաքացի է զոհվել:
Նշվում է, որ նրանց մեծ մասը զոհվել է ձերբակալության ժամանակ, ինչպես նաև խոշտանգումների և բանտերի վատթար պայմանների արդյունքում:
Այս ամենը թուրքական ոստիկանության օգտին չի խոսում, քանի որ նրանց ձեռքով մահացածների թիվը բավական մեծ է:
No comments:
Post a Comment