
Report.am. 19-4-2010- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը շաբաթ` ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Միշել Ֆլոուրնին:Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չուժեղացնեն ճնշումը Հայաստանի վրա, ապա խաղաղությունը տարածաշրջանում անկարելի կլինի, և Ադրբեջանը ստիպված կլինի դիմել այլ միջոցների:
No comments:
Post a Comment