Thursday, April 15, 2010

ԱՄՆ-ը «ցանկանում են զավթել իշխանությունը տարածաշրջանում»

Aysor.am. 14.04.2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ազգային հեռուստաալիքներից մեկով հայտարարել է, որ ոչ ոք չի կարող վնաս պատճառել իրանական ժողովրդին: Ինչպես հայտնում է «Կուրսոր-ը», խոսելով միջուկային ծրագրի մասին, նա ասել է, որ «Իրանը հասել է անշրջելիության կետին»: «Մեր միջուկային ծրագիրը շարունակվելու է: Կարծում եմ, որ նախագահ Օբաման պատրաստ էր գնալ ընտրարշավի ժամանակ խոստացած «փոփոխություններին», սակայն նահանջել է սիոնիստական շրջանակների ճնշման տակ»,- ասել է Իրանի նախագահը: Ահմադինեժադը նաև հայտարարել է, որ իր երկրը դրական կարձագանքի, եթե ԱՄՆ-ը փոխի իր քաղաքականությունն իր երկրի նկատմամբ: «Իրանի ճանաչումը կօգնի երկու կողմերին»,-ասել է նա: Իրանի ղեկավարը բնորոշել է Միացյալ Նահանգները որպես կազմալուծվող երկիր: «Նրանք ցանկանում են զավթել իշխանությունը տարածաշրջանում, իսկ մերձավորարևելյան տարածաշրջանի միջոցով` ամբողջ աշխարհում, սակայն Իրանը թույլ չի տա դա անել, դրա համար էլ նրանք կատաղած են»: Մատնանշելով, որ Օբաման ենթարկվել է սիոնիստների հրամայականին, Իրանի նախագահն ասել է. «Ես Օբամային նամակ եմ ուղարկել, որի բովանդակությունը շուտով կհրապարակվի»: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք արտադրել առնվազն 1 տարի: Մինչ այդ Իրանի միջուկային էներգիայի հարցերով գործակալության ղեկավար Բահազեդ Սուլթանին հայտարարել եր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կմիանա «միջուկային ակումբին» ամսվա ընթացքում, որպեսզի կանխի իր վրա հարձակման ցանկացած փորձ: Իր հերթին իրանական «Կեյհան» թերթը գրել է, որ եթե Միացյալ Նահանգները հարձակվեն Իրանի վրա միջուկային զենքի կիրառմամբ, ապա կգտնվեն ուժեր, որոնք կպատասխանեն ամերիկյան խոշոր քաղաքների միջուկային պայթյուններով:

No comments:

Post a Comment