Aysor.am. 20.04.2010- Հունգարացի պատմաբան Էվա Մերենիչն այսօր «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի շրջանակներում ներկայացրեց, թե ինչպե՞ս է Թուրքիան ամեն տարի ապրիլի 24-ի նախօրերին ուժեղացնում հակահայկական քարոզչությունը Հունգարիայում:
Նա նշեց, որ, որպես կանոն, ապրիլի 24-ի նախօրյակին հրավիրյալ դասախոսներ են ժամանում Հունգարիա, ժխտողական դասախոսություններ կարդում Հայոց ցեղասպանության մասին:
Սակայն հունգարացի պատմաբանին ամենից շատ զրամացրել ու կասկածի տեղիք է տվել թուրքական քարոզչության մի փաստ:
«2000 թ.-ին հայկական խաչքար է տեղադրվել թուրքական ավիաընկերության մոտ, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Թուրքերին հաջողվեց նաև կասեցնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը. անձամբ Գյուլն էր ժամանել Բուդապեշտ այդ առիթով: 2008-ին նկատեցի սրբապղծում, երբ խաչքարի երկու կողմը սև ներկով ներկվել էր, հայերեն տեսքստը ջնջվել էր, անգլերենով գրվել էր «Սուտ է» (LIE): Իշխանությունները նախաձեռնեցին հուշարձանի մաքրման աշխատանքները, սակայն, միևնույն է, սրբապղծման հետքերն ու տեքստը երևում են»,- ներկայացրեց Մերենիչը:
Wednesday, April 21, 2010
Էվա Մերենիչ. Հունգարիայում թուրքերը պղծում են հայկական մշակույթը

No comments:
Post a Comment