Thursday, April 29, 2010

Դիարբեքիրի քաղաքապետի նկատմամբ բռնի դատարան բերման ենթարկելու որոշում է կայացվել

News.am. 29-4-2010- Դատարանը Թուրքիայի Դիարբեքիր քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ դատարան բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը: Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը մեղադրվում է Դիարբեքիր քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը թուրքերեն, քրդերեն եւ անգլերեն լեզուներով ներկայացնելու համար: Դիարբեքիրի քաղաքապետի դեմ մեղադրանք է առաջադրվել «պաշտոնական դիրքը չարաշահելու» եւ «թուրքերեն տառերի վերաբերյալ օրենքը խախտելու» հոդվածներով: Դատախազությունը պահանջել է երեք տարվա ազատազրկում քուրդ քաղաքապետի համար: Սակայն Օսման Բայդեմիրը չի ներկայացել չորս դատական լսման, որի պատճառով դատարանը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել: Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Թուրքիայի միակ քաղաքապետն է, ով անցյալում տեղի ունեցածի համար ներողություն է խնդրել հայերից:

No comments:

Post a Comment