Wednesday, April 21, 2010

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 21-04-2010- Հոլանդահայ համայնքը պատրաստվում է Մեծ եղեռնի զոհերի հուշարձան կանգնեցնել Նիդեռլանդների Թագավորության կառավարության նստավայր Հաագայում: Ապրիլի 20-ի ցերեկը հայ համայնքի ներկայացուցիչները հուշարձանի կանգնեցման նախաձեռնության մասին երկրի հասարակությանն իրազեկելու, ինչպես նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար ցույց են կազմակերպել: Դրան, ինչպես երեկ կայքէջում նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, պիտի արձագանքեին Հոլանդիայի թուրքերը: Հայերի ցույցից երեք ժամ հետո թուրքական միությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվելու էին Նիդեռլանդների խորհրդարանի շենքի առջեւ, որպեսզի հանդես գան «Ցեղասպանության հայկական պնդումները եւ Մեծ եղեռնի հուշարձան կառուցելու հայերի նախաձեռնությունը դատապարտող» բողոքի ակցիայով: Հատկանշական է, որ ակցիայի մասնակից թուրքական միություններին ու կազմակերպություններին գլխավորելու է Հոլանդիայի ադրբեջանական մշակույթի միությունը: Ժողովուրդն իզուր չի ասել. «Շունը շնիցՙ երկուսը մի տնից»:

No comments:

Post a Comment