Thursday, April 22, 2010

Մեդվեդևի այցը Թուրքիա կարող է շրջադարձային լինել հայ–թուրքական գործընթացում. Արման Մելիքյան

Tert.am. 22-4-2010- «Քանի որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը փոխկապակցված է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և գերտերությունների գործողությունների հետ, կարելի է ենթադրել, որ Հայաստանը Ռուսաստանին հնարավորություն կընձեռի գործադրել իր միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ արձանագրելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա` ՌԴ նախագահի` մայիսին Թուրքիա կատարելիք այցը կարող է փոփոխություններ մտցնել այս գործընթացում: Եթե մինչև մայիսի վերջ Թուրքիան վավերացնի Արձանագրությունները, նշանակում է Ռուսաստանի կողմից ճնշումներ են գործադրվել: «Սա էր նաև պատճառը, որ Սերժ Սարգսյանը կարճատև այց կատարեց Մոսկվա»,- նշեց Մելիքյանը: Ըստ նրա` Հայաստանը պետք է հնարավորինս աջակցի Ռուսաստանի շահերը իրականացմանը, քանի որ այդ երկիրը մեր ռազմավարական գործընկերն է: «Սակայն, միաժամանակ, պետք է մեր սեփական քաղաքականությունը մշակենք. մի բան, որ դեռևս չի նշմարվում»,- ընդգծեց բանախոսը:

No comments:

Post a Comment