Wednesday, April 28, 2010

Պենտագոնը մեղադրում է Իրանին և Սիրիային

Report.am. 28-4-2010- ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մեղադրել է Սիրիային և Իրանին «Հզբոլլահ» արմատական խմբավորմանը տարբեր զինատեսակներ մատակարարելու մեջ։ Այդ մասին Գեյթսը հայտարարել է Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ ունեցած բանակցություններից հետո։ Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ «Հզբոլլահ»-Իսրայել կոնֆլիկտից հետո՝ 2006-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով արգելվում է զենք մատակարարել Լիբանանին, բացառությամբ այն զինատեսակների, որոնք թույլատրում է լիբանանյան կառավարությունը։

No comments:

Post a Comment