Monday, April 19, 2010

Բաքուն դրական պատասխան է տվել Իրանի առաջարկին

7or.am. 19-4-2010- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն դրական պատասխան է տվել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնելու Իրանի առաջարկին։ Պատասխանելով ANS հեռուստաընկերության հարցին՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ «պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ավարտված չէ, և կան որոշ հարցեր, որոնք խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը և նույնիսկ ստվեր են գցում խաղաղ գործընթացի վրա»։ «Թեհրանը խաղաղություն է ցանկանում բոլոր հարևաններին և անելու է հնարավորը՝ աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մեր առաջարկներն արդեն փոխանցել ենք հայկական և ադրբեջանական կողմերին։ Բաքուն դրանք ընդունել է, իսկ Երևանից առայժմ պատասխան չկա»,-ասել Իրանի արտգործնախարարը։

No comments:

Post a Comment