Saturday, April 17, 2010

Թուրքագետ. «Օբաման մի օր անպայման կասի»

Aysor.am. 16.04.2010- Այսօր ասուլիսի ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադարձավ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբամայի սպասվող ելույթին: Բանախոսը նշեց, որ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա այդ օրը, սակայն վստահեցրեց, որ ցանկացած դեպքում զարգացումները հայանպաստ կլինեն: Փորձագետը նկատեց, որ 1975 թվականից սկսած` Սպիտակ տան ղեկավարները միշտ դիմել են ելույթով հայ ժողովրդին: «Օբաման Միացյալ Նահանգների առաջին նախագահն էր, որ լինելով Թուրքիայի նախագահի նստավայրում` հնչեցրեց Հայոց ցեղասպանության մասին»,- նկատեց փորձագետը` հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահը հորդորել է նաև թուրքական խորհրդարանին առերեսվել պատմության հետ: Թուրքագետը նաև նկատեց, որ վերջին տարում սասանվել է նաև Ցեղասպանության ճանաչման հանդեպ թուրքական ժխտողականությունը, ակտիվացել են ցեղասպանության վերաբերյալ քննարկումները հենց Թուրքիայում: «Եթե անգամ Օբաման չասի «ցեղասպանություն» բառը, կարևորը թուրքական ժխտողականության դիրքերի սպառումն է: 2010 թվականով ապրիլի 24-ը չի սպառվում. թուրքերը կրկին անգամ գլխացավանքի առջև պետք է կանգնեն, և խուճապի նոր ալիք պետք է բարձրանա երկրում»,- նշեց Հ. Չաքրյանը` հավելելով, որ Օբաման մի օր անպայման կասի «ցեղապսանություն» բառը:

No comments:

Post a Comment