PanARMENIAN.Net - 15 ապրիլի 2010 - Ես կարծում եմ, որ նախագահի այցը Վաշինգտոն պատմական էր: Այդ մասին Երևանում կայացած ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ի և Թուրքիայի մի շարք ղեկավարների հետ հանդիպումներում հայկական կողմը հերթական անգամ հաստատեց, որ իր դիրքորոշումները տարածաշրջանային մի շարք հարցերում հստակ են:
Անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին Վաշինգտոնի մայր տաճարում` Մելիքյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են կազմում և, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը վերաբերում են ողջ հայությանը:
Անդրադառնալով այն հարցին, թե կհնչեցնի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “ցեղասպանություն” տերմինը հայ համայնքին իր ամենամյա ուղերձում` Մելիքյանն ասել է.”ԱՄՆ նախագահի հայտարարությունը շատ ավելի կոշտ կլինի, քան նախորդ տարի, ինչը կարելի է առաջընթաց համարել”: Ըստ նրա, լինելով բարձր բարոյական հատկանիշների տեր, Օբաման, նույնիսկ եթե չարտասանի “ցեղասպանություն” բառեզրը, նա, ինչ-որ կերպ քավելով մեղքը, կկոշտացնի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Իր հերթին, Արծվիկ Մինասյանն ասել է, որ լոկ խոսքերով ոչինչ չի լուծվի, հարկավոր է գործել: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո, նա ակնկալում էր, որ հաղորդագրություն կստացվի այն մասին, որ Սերժ Սարգսյանը խնդրել է, կոչ է արել կամ պահանջել է Օբամայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նաև կարևորել է Սփյուռքի մասնակցությունը այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են երկրին:
Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրություններին` Մինասյանն ասել է, որ այդ արձանագրությունները հակահայկական են, և որ Հայաստանի իշխանությունները պետք է մինչև ընթացիկ տարվա ապրիլի 23-ը շտկեն այն սխալը, որը թույլ տվեցին 2009 թվականի ապրիլի 23-ին:
Thursday, April 15, 2010
ԱՄՆ-ն կարող է կոշտացնել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

No comments:
Post a Comment