Thursday, April 15, 2010

Էրդողանը առեւտուր է անում. Եթե հայերը երկու շրջանից ետ քաշվեն` կարգավորումը կարագանա

News.am. 15-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից Անկարա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ հայ-թուրքական Թուրքական Star-ի փոխանցմամբ` լրագրողները ի թիվս այլ հարցերի հետաքրքրվել են Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ընթացքում քննարկված թեմաներով: «ԱՄՆ նախագահի հետ Հայաստանի եւ Իրանի վերաբերյալ երկար քննարկումներ ունեցանք: Բացի այդ, մեր հանդիպումից հետո Օբաման հանդիպել է նաեւ Սարգսյանի հետ: Այդ պատճառով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկ անգամ եւս հանդիպելու է Հիլարի Քլինթոնի հետ: ԱՄՆ-ը Մինսկի խմբի անդամ է: Ես Մեդվեդեւի հետ էլ կես ժամանոց հանդիպում ունեցա: Վերջինս եւս կողմ է գործընթացի շարունակմանը: Պարոն Սարգսյանին էլ ասել եմ, որ նույնիսկ ամենադժվար պահին սեղանից ելնել չի լինի: Հայաստանը ասում է, որ կարգավորումը առանց նախապայմանի լինի: Մենք Ցյուրիխում մեր ստորագրությանը հավատարիմ ենք: Բայց այնտեղ կա «տարածաշրջանային խաղաղություն» արտահայտությունը: Մենք հայ-ադրբեջանական լարվածությունը դիտարկում ենք, որպես վտանգ: Հայերը երկու շրջանից եթե ետ քաշվեն, կարգավորումը կարագանա»,-նշել է Թուրքիայի վարչապետը:

No comments:

Post a Comment