Tert.am. 17-4-2010- Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Բաքուն ամենատարբեր մակարդակներով սկսել է բացահայտորեն դժգոհել Մինսկի խմբի գործունեությունից՝ մեղադրելով նրան Հայաստանի օգտին կողմնակալություն դրսևորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում Թուրքիայի շահերն անտեսելու համար։
Առաջինը այդ մասին խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կառավարության ապրիլի 14–ի նիստում Ալիևը, որը 2009թ. արդյունքներն ամփոփող իր ելույթի մի զգալի հատվածը նվիրել էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայտարարեց, որ Մինսկի խումբը տևական ժամանակ աչք է փակել այն փաստի վրա, որ «Հայաստանը պարբերաբար խախտել է բանակցային գործընթացը»։ Ավելին՝ ըստ Ալիևի ղարաբաղյան գործընթացը թևակոխել է վճռորոշ փուլ, և այսպիսի պահին «Հայաստանին այնպիսի քաղաքական աջակցություն է ցուցաբերվում», որ ապագայում Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել բանակցությւոններից։
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական–քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մասնավորեցրեց, որ իրենք դժգոհ են կոնկրետ ԱՄՆ–ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դիրքորոշումից։
«Միացյալ Նահանգները հաճախ միակողմանի դիրք է գրավում՝ սատարելով Հայաստանին։ Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պահպանել չեզոք դիրքորոշում»,- նշեց Հասանովը՝ դժգոհելով, որ Վաշինգտոնը չի փորձում համոզել Հայաստանին հրաժարվել ղարաբաղյան հարցում իր քաղաքականությունից։
Ավելի ուշ Հասանովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում սպառնաց, որ Բաքուն կարող է վերանայել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
«Միացյալ Նահանգները Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ քաղաքականություն չի իրականացնում, այդ պատճառով էլ չի բացառվում, որ մենք վերանայենք մեր քաղաքականությունը Միացյալ Նահանգների նկատմամբ»,– նշեց նա։
Ադրբեջանական կողմի սպառնալիքներին Վաշինգտոնը թեև ուղղակիորեն չպատասխանեց, սակայն ԱՄՆ պետքարտուղարի օգնական ֆիլիպ Քրոուլին Վաշինգտոնում բավական հետաքրքիր հայտարարություն արեց։
«Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին վերաբերող մինսկյան գործընթացին»,- հայտարարեց նա՝ կամա թե ակամա Լեռնային Ղարաբաղը դիտարկելով որպես բանակցային գործընթացի կողմ։
Saturday, April 17, 2010
Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ պատասխան Բաքվին

No comments:
Post a Comment