Aysor.am. 20-4-2010- «Դա մեր պայմանը չէ: Դա Ադրբեջանի պայմանն է: Այդ թեման մեզ հետաքրքրում է ոչ ուղղակիորեն: Սակայն, ոչ ուղղակիորեն, մենք սերտ կապված ենք այդ գործի հետ», - հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանը` պատասխանելով NTV հեռուստաալիքի լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը Թուրիայի կողմից առաջ քաշված նախապայման է:
Թուրքիայի վարչապետի հետ հարցազրույցը տեղադրված է ադրբեջանական “Ազադլիգ” ռադիոկայանի կայքում:
Հարցազրույցում Էրդողանը նաև ափսոսանքով նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման ժամանակ Ադրբեջանը ակտիվորեն չի մասնակցել Թուրքիայի լոբբիստական գործողություններում:
No comments:
Post a Comment