Tert.am. 19-4-2010- Այսօր հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլմազի դեմ:
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Կեսարիայում թուրք կապիտանի հուղարկավորության արարողության ժամանակ, որը զոհվել էր թուրք-իրաքյան սահմանին քուրդ զինյալների հետ բախման հետևանքով:
Արարողության մասնակիցներից մեկը, բացականչելով «Սա թուրք ազգի բռունցքն է: Ա՛ռ քեզ նախաձեռնություն» (նկատի ունի քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, որը հայտնի է «ժողովրդավարական նախաձեռնություն» անվանմամբ), բռունցքով հարվածել է նախարարի դեմքին:
Միջադեպից անմիջապես հետո Թաներ Յըլդըզը տեղափոխվել է հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել:
No comments:
Post a Comment