Report.am. 21-4-2010- Իրանի իշխանությունները հերքում են երկրի նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիի՝ երկրից բացակայելու արգելքի մասին որոշումը: Իրանի հատուկ ծառայությունների ղեկավարը նշել է, որ նման հրահանգ չի եղել: Նա հայտնել է, որ Խաթամին ծրագրել էր մեկնել Ճապոնիա միջուկային զինաթափության համաժողովին, սակայն վերջին պահին չեղյալ է հայտարարել այցը:
Նշենք, որ ավելի վաղ Խաթամիի փաստաբանը հայտարարել էր, որ նախկին նախագահը պաշտոնական ծանուցում էր ստացել, որտեղ նրան խորհուրդ է տրվում չմեկնել Ճապոնիա:
No comments:
Post a Comment