Tert.am. 27-4-2010- Այսօր Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Գրիգոլ Վաշաձեն:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է, որ Վաշաձեի հետ այլ հարցերի թվում քննարկել է նաև Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը:
«Ես ներկայացրեցի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Մեկառմեկ քննարկեցինք Կովկասում առկա խնդիրները, այդ թվում` հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու ղարաբաղյան հիմնախնդիրը»,- հայտարարել է Դավութօղլուն:
No comments:
Post a Comment