Friday, April 16, 2010
Էրդողան. “Ոչ ոք իրավունք չունի պարտադրել Թուրքիային իր հիշողությունները”
PanARMENIAN.Net - 15 ապրիլի 2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ասում է, որ հայ-թուրքական սահմանը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիայի վարչապետն այսպիսի հայտարարություն է արել Վաշինգտոնից Անկարա վերադառնալուն պես:
“Մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք այն ժամանակ, երբ հակամարտությունը կարգավորված կլինի”, - ասել է Թուրքիայի վարչապետը: Միևնույն ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավատարիմ է Ցյուրիխում Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների դրույթներին:
“Մենք հարգում ենք այն սկզբունքները, որի համաձայն “պայմանագրերը պետք է ճշտությամբ կատարել”: Սակայն ոչ ոք իրավունք չունի պարտադրել Թուրքիային իր հիշողությունները, քանի որ Թուրքիան երբեք չի փորձել նման բան անել ուրիշի հանդեպ”, - ասել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News agency-ը:
No comments:
Post a Comment