Friday, April 30, 2010

Արոնյանը Բաքու չի մեկնի

tert.am.30.04.2010-ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթին երեկ տված հարցազրույցում նշել էր, թե Լևոն Արոնյանը երբեք չի ժխտել, որ պատրաստ չէ մասնակցել Բաքվում հավակնորդների հնարավոր մրցաշարին։ Այս կապակցությամբ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցով այսօր հայտարարել է, որ ինքը երբեք չի տվել ու չի տա իր համաձայնությունը՝ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղերի մասնակցել Բաքվում: Այս կապակցությամբ Հայաստանի շախմատային ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի բոլոր անդամներին, «Սպորտ-Էքսպրես» թերթի խմբագրությանը և աշխարհի շախմատային խոշորագույն լրատվամիջոցներին:

No comments:

Post a Comment