Tuesday, April 20, 2010

Կմշակվի Թուրքիայում մշակութային ցեղասպանության մասին փաստաթղթերի փաթեթ

Tert.am. 20-4-2010- Հանրապետական Թուրքիան կոպտորեն խախտում է Լոզանի պայմանագիրը։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Մշակութային ցեղասպանություն» խորագրով միջազգային գիտաժողովին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Հանրապետական Թուրքիայի գոյության ողջ ընթացքում հայկական հուշարձանները դարձրել են ոչնչացման թիրախ՝ նպատակ ունենալով ոչնչացնել հիշողությունները հայերի գոյության մասին»,- ասաց Դեմոյանը։ Նա նշեց, որ թանգարան-ինստիտուտը պատրաստվում է մշակել Թուրքիայի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության վերաբերյալ մի ծրագիր, որտեղ ամփոփ կներկայացվեն համապատասխան բոլոր փաստաթղթերը։ Այդ ծրագիրը կներկայացվի կառավարությանը։ «Այն փաթեթը, որը մենք պետք է պատրաստենք, որտեղ կունենանք բոլոր փաստերը, կկարողանանք ներկայացնել ցանկացած ատյան»,- ասաց նա։ Դեմոյանը նշեց, որ մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն արդեն պատժվում է, և դրա համար կան բոլոր նախադրյալները։

No comments:

Post a Comment