News.am. 19-4-2010- Թուրք ազգայնականները չկարողանալով լուծել իրենց խնդիրները` փորձում են կրկին դրանում մեղադրել Հայաստանին: Այս անգամ անհեռատես ու փաստերից զուրկ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի «Ազգայնական եւ պահպանողական» կուսակցության (MMP) ղեկավար Ահմեդ Ռեյիզ Յըլմազը:
Իր գրավոր հայտարարությամբ թուրք ազգայնականը ապացուցում է, որ հայերի նկատմամբ ունեցած վախը բույն է դրել իր հոգում: Վերջինիս շեղումները այն աստիճանի են հասել, որ հայտարարել է, թե մինչեւ Հայաստանին չհարվածեն` PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) չի վերանա: Իր համար անլուծելի խնդրի ետեւում Հայաստանին տեսնող թուրք ազգայնականի երեւակայությունը թույլ է տվել նկատելու, որ հայ-թուրքական արձանագրությունները եւ PKK-ի կողմից հայտարարած զինադադարը շաղկապված են: Իր հայտարարության մեջ Ահմեդ Ռեյիզ Յըլմազը նշում է. «Թուրքական պետությունը ժողովրդից թաքցնում է PKK-ի եւ Հայաստանի միջեւ կապը: PKK-ի ձեռքով թուրքերին սպանողները ոչ թե մեր քուրդ եղբայրներն են, այլ` հայերը»: Թուրք կուսակցապետի վրա հայերը այնպիսի վախ են ներշնչել, որ վերջինս նշել է, թե օրեր առաջ Թուրքիայի Բաթմանում եւ Շրնաքում PKK-ի զինյալների հետ տեղի ունեցած բախումների ետեւում Հայաստանն է կանգնած:
Հասարակ օրինակով կարելի ապացուցել թուրք ազգայնականի խոսքերի դատարկությունը` անդրադառնալով նրա շեշտած Բաթմանի բախումներին, որի ետեւում իբր Հայաստան է կանգնած: Այսպես 3 օր առաջ թուրքական զինուժը Բաթմանի նահանգի Քոզլուքի եւ Սասունի շրջանների միջեւ ընկած հատվածում որոնողական գործողություններ է իրականցրել, որի ժամանակ հայտնաբերել է PKK-ի մի խումբ զինյալների: PKK-ի զինյալները չեն ենթարկվել «հանձնվիր» հրամանին, որից հետո զինված բախում է տեղի ունեցել: Հետաքրքիր է թուրք կուսակցապետը այս պատահարը ի՞նչ տրամաբանությամբ է կապել Հայաստանի հետ:
Արթուր Հակոբյան
Monday, April 19, 2010
Ինչո՞ւ է թուրք ազգայնական կուսակցապետը այդքան վախեցած Հայաստանից

No comments:
Post a Comment