Thursday, April 15, 2010

Ահմեդ Դավութօղլու. Մենք չենք ուզում, որ Հայաստանը լինի անկայունության աղբյուր ու աղքատ

News.am. 15-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում վերլուծական մի կենտրոնում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքան պատրաստ է լսել հայ բարեկամներին` Թուրքիայի պատմության հետ կապված, եւ ցանկանում է տեսնել Հայաստանին` որպես հարուստ հարեւան: «Թուրքիան եւ Հայաստանը երկու հարեւան երկրներ են եւ հարյուրավոր տարիներ միասին են ապրել: Եթե կա չլուծված խնդիր, մենք իրար մեջ այն կլուծենք: Նախորդ շաբաթ Հունաստանի փոխարտգործնախարարն էր այցելել Թուրքիա, որի ընթացքում որոշվեց երկու երկրների միջեւ նախարարների խորհրդի համաժողով կազմակերպել: 10 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հունաստանը եւ Թուրքիան նման մոտ հարաբերություններ կհաստատեն: Իսկ ինչո՞ւ Հայաստանի հետ չի կարող նույնը լինել», ասել է Դավութօղլուն: «Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ էլ կիրառել „զրո խնդիր հարեւանների հետ“ սկզբունքը: Մենք չենք ուզում, որ Հայաստանը լինի անկայունության աղբյուր ու աղքատ, այլ ցանկանում ենք, որ Հայաստանը լինի, որպես հարուստ հարեւան: Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր հարեւաններն էլ լինեն բարգավաճ եւ խաղաղ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեր տեսլականը հենց սա է: Մենք պատրաստ ենք ոչ միայն պետությունների մակարդակով հաշտեցման հասնել, այլ նաեւ ցանկանում ենք հաշտության հասնել նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող հայկական Սփյուռքի հետ: Մեր պատմության հետ կապված` մենք պատրաստ ենք լսել մեր հայ բարեկամներին»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

No comments:

Post a Comment