Thursday, April 29, 2010

Ապրիլ ամսում լրագրողների սպանությունների թվի մեծ աճ է գրանցվել

Haynews.am . 28-4-2010- Տեղեկատվական անվտանգության միջազգային ինստիտուտի տվյալներով ապրիլ ամսվա ընթացքում աշխարհում 17 լրագրող է զոհվել: Նշվում է, որ անցյալ հինգ տարիների համեմատ այս ամիսն ամենաարյունալին է: Տեղեկատվական անվտանգության միջազգային ինստիտուտի պատրաստած զեկույցում նշվում է, որ տարվա սկզբից աշխարհի 22 երկրում 47 լրագրող է սպանվել, որոնց մեծ մասը զոհվել են մասնագիտական պարտավորությունները կատարելիս: Լրագրողների մահվան ամենամեծ թիվը գրանցվել է Հոնդուրասում, ինչպես նաև Մեքսիկայում, Պակիստանում, Կոլումբիայում և Նիգերիայում:

No comments:

Post a Comment