Panorama.am. 19-4-2010- Ապրիլի 18-ին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում այդ չճանաչված երկրի գործող նախագահ Մեհմեդ Ալի Ալաթը պարտություն է կրել: Նախնական արդյունքներով, ընտրություններում հաղթող է ճանաչվել ազգայնական, անկախության ջատագով Դերվիշ Էրօղլուն:
Նախնական տվյալներով, ազգայնական Էրօղլուն ստացել է քվեարկողների ձայների 50.38 տոկոսը, իսկ գործող նախագահ Թալաթը` 42.85 տոկոսը:
Փորձագետների գնահատմամաբ, այս փաստը կարող է խաչ քաշել Թուրքիայի եվրաինտեգրացման հեռանկարների վրա, քանի որ ազգայնականների իշխանության գալուց հետո Կիպրոսի վերամիավորման բանակցությունները հնարավոր է տապալվեն կամ ձգձգվեն: Դրա արդյունքում կտուժի Թուրքիան: Արդեն իսկ ԵՄ անդամ դարձած Կիպրոսի հանրապետությունը (փաստացի կղզու հունական մասը միայն) սպառնացել է բոլոր դեպքերում վետո կիրառել Թուրքիայի անդամակցության դեմ, եթե մինչ այդ կղզին փաստացի վերամիավորված չլինի:
Դերվիշ Էրօղլուի հաղթանակին անմիջապես արձագանքել է պաշտոնական Աթենքը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի Հունաստանի կառավարությունը փաստը որակել է «բացասական զարգացում»:
Մինչդեռ Անկարան վստահեցրել է, որ «կոշտ գծի» հետևորդների իշխանության գալը չի ազդի բանակցությունների վրա: «Այրիշ ինդիփենդենթ» (Irish Independent) թերթի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի մինչև տարեվերջ Կիպրոսի խնդրի բանակցություններն ավարտին կհասնեն:
«Թուրք կիպրացիները պետք է շարունակեն բանակցությունները»,- հայտարարել է Էրդողանը: Այս սպառնալիք-պահանջը ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հիշեցնել, որ կիպրական ինքնահռչակ թուրքական պետությունը, գրեթե հարյուր տոկոսով կախվածության մեջ է գտնվում Անկարայից:
Հիշեցնենք, որ 1974 թվականին կղզին պառակտվել է հենց Թուրքիայի զորքերի ներխուժման արդյունքում: Հյուսիսային Կիպրոսի բաժանումն ապահոված թուրքական բանակն մինչև օրս էլ 30 000-անոց զորախումբ է պահում կղզու տարածքում: Բացի այդ, թուրքական կառավարությունը տարեկան մոտ 700 միլիոն դոլարի չափով ֆինանսական օժանդակություն է հատկացնում կիպրացի հայրենակիցներին, որոնց մեծ մասը Կիպրոսում բնակեցվել են կղզու պառակտումից հետո: Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ճանաչել են միայն Թուրքիան, ինչպես նաև Աբխազիան և Նախիջևանի ինքնավար հանարապետությունը:
2004 թվականին` Կիպրոսի Եվրամիությանն անդամագրվելուց առաջ, փորձ արվեց լուծում տալ կիպրական խնդրին` հիմք ընդունելով ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ծրագիրը: Սակայն Կիպրոսի երկու հատվածներում իրականացված հանրաքվեի արդյունքում ծրագիրը թուրքական կողմն ընդունեց, իսկ հույները մերժեցին: Պատճառն, ըստ վերլուծաբանների, այն էր, որ կղզու իրավական վերամիավորման անվան տակ, փաստացի ընդունովում էր դրա մասնատումը: Դրան գումարած` հյուսիսային հետամնաց տարածքների սոցիալ-տնտեսական խնդիրները մնում էին Կիպրոսի հունական կառավարության ուսերին: Մասնավորապես, Քոֆի Անանի ծրագրով կղզում միասնական պետության փոխարեն նախատեսվում էր ստեղծել երկու համայնք և երկու տարածք ունեցող պետություն: Միաժամանակ, Թուրքիան իրավունք էր ստանում շարունակել կղզու տարածքում պահել սեփական զորախումբը: Ավելին` նախատեսվում էր օրինականացնել ու ադապտացնել այն բոլոր պայմանագրերն ու իրավական փաստաթղթերը, որ կնքվել են Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված պետության միջև, որոնցով մասնավորապես ի թիվս այլ արտոնությունների, Թուրքիայի բանակին հնարավորություն է տրվում ազատ օգտագործել Կիպրոսի նավահանգսիտներն ու օդակայանները, ազատ տեղաշարժվել կղզու տարածքում, ինչպես նաև ռազմական թռիչքներ իրականացնել կղզու օդային տարածքում: Ինչ վերաբերում է երկրի քաղաքական համակարգին, ապա Քոֆի Անանի ծրագրով նախատեսվում էր թուրքական համայնքին կառավարություն տրամադրել վետոյի իրավունք, ըստ որում` միասնական կառավարության ողջ պետական ապարատաի ծախսերի 95 տոկոսը ֆինանսավորելու էր հունական կողմը: Ի լրումն այս ամենի, սահմանափակվելու էին կիպրացի հույների գույքային իրավունքները: Մասնավորապես, կղզու հույն քաղաքացիներն իրավունք չէին ունենալու «թուրքական» հատվածում սեփականության հետ կապված գործարքներ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ կղզու երկու հատվածների կենսամակարդակը չի հավասարվել: Հարկ է հիշեցնել, որ 1974 թվականի ներխուժումից հետո Հյուսիսային Կիպրոսից մոտ 160 հազար հույներ հարկադրաբար լքել են իրենց հիմնական բնակության վայրն ու սեփականազրկվել:
Չնայած Քոֆի Անանի վերը ներկայացված ծրագիրը տապալմանն, այնուամենայնիվ ԵՄ-ն որոշում կայացրեց Կիպրոսին ընդգրկել սեփական շարքեր: Այդ պահից ի վեր Թուրքիայի անդամակցությունը հարցականի տակ է, քանի որ Կիպրոսն օգտվելով իրեն տրված իրավունքից սպառնում է վետո կիրառել: Այս հանգամանքը ստիպեց Էրդողանի կառավարությանը տեղի տալ և 2008 թվականի սեպտեմբերից Կիպրոսի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասն ու Մեհմեթ Ալի Թալաթը` Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի հովանու ներքո, սկսեցին բանակցություններ վարել: Լավատեսներն ակնկալում էին, որ արդեն 2010 թվականի ավարտին կողմերը հնարավոր է համաձայնության գան, քանի որ երկու գործիչներն էլ սկզբունքորեն կողմ էին կղզու վերամիավորմանը:
Սակայն այս կիրակի կայացած ընտրությունները և դրա անակնկալ արդյունքները (ըստ «Այրիշ ինդիփենդենտ»-ի Թուրքիան բացահայտ աջակցում էր Թալաթին) կանխատեսումները վերանայելու առիթ տվեցին: Այժմ ներգրավված ու շահագրգիռ բոլոր կողմերը սպասում են թուրք կիպրացիների ազգայնական ղեկավարների առաջին քայլերին:
Դրանցից մեծ բան է կախված: Մասնավորապես, եթե Դերվիշ Էրօղլուն հավատարիմ մնա իր խոստումներին ու նախընտրական հայտարարություններին, դրանով կարող է վերջնականապես թաղել Թուրքիայի` «հարևանների հետ զրո հիմնախնդիր» ռազմավարությունը:
Չնայած Թուրքիան հայտարարել է արտաքին քաղաքական նոր կուրսի` հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու, երկխոսություն հաստատելու և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտ ստեղծելու մասին, այս քաղաքականությունն առայժմ ոևէ արդյունք չի տվել և ընդհակառակաը, որոշակիորեն սրել կամ վատթարացրել է նախկինում եղած իրավիճակը:
Monday, April 19, 2010
Թուրքիայի` ԵՄ անդամակցության գլխին կուտակվող ամպերը խտանում են

No comments:
Post a Comment