Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը ներկայացել է Հայկական ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրված աննախադեպ նախաձեռնությամբ:
Պաշտոնական տարեթվից մի քանի օր առաջ` կայքի գլխավոր էջում հայտնվել է հավելում Օսմանական Կայսրության քարտեզի տեսքով:
Քարտեզի վրա նշած են 1915 թ-ին հայերի կոտորածի, փախուստի և դիմադրության վայրերը: Հավելման մեջ ցանկացողները կարող են հիշատակել Հայկական Ցեղասպանության զոհերին` մոմ կամ ծաղիկ դնելով մեր ազգակիցների կոտորածի վայրերում:
Կայքում նաև գործում է հատուկ բլոգ, որտեղ այցելուները կիսվում են իրենց պապերից լսված պատմություններով Հայկական Ցեղասպանության ժամանակ մեր հայրենակիցների ապրած ողբերգության և ցուցաբերած հերոսության մասին:
No comments:
Post a Comment