Tuesday, April 20, 2010

Հայաստանը Եվրատեսիլի գրեթե բոլոր Pre-Ghart’ քվեարկություններում առաջատար դիրքեր է զբաղեցնում

PanARMENIAN.Net - 19 ապրիլի 2010 - Ararat-Online.Ru-ն դիտարկում է անցկացրել ինտերնետում այն պաշարները բացահայտելու նպատակով, որոնց հիման վրա անցկացվում են Եվրատեսիլ-2010-ի այսպես կոչված Pre-Chart’-երը (նախնական քվեարկություն): Դիտարկման արդյունքում նկատվել է, որ Հայաստանը գրեթե բոլոր քվեարկություններում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Pre-Chart’-երը մեծ նշանակություն չունեն, այնուամենայնիվ, ցույց են տալիս եվրոպական հասարակության տրամադրվածությունն այս կամ այն երգի նկատմամբ: Հայաստանն այս տարի ներկայացնում է երգչուհի Եվա Ռիվասը “Apricot stone” երգով (երաժշտությունն Արմեն Մարտիրոսյանի, խոսք` Կարեն Կավալերյանի):

No comments:

Post a Comment