PanARMENIAN.Net - 22 ապրիլի 2010 - Ստամբուլում կկայանա Լորենս Ջորդանի "XX դարի առաջին Ցեղասպանությունը" փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Աննա Թուրայը, ֆիլմում ներկայացված են Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում աշխատած եվրոպացի ու ամերիկացի դիվանագետների վկայություններն ու տեղեկությունները:
Ֆիլմի ցուցադրության կազմակերպիչը "Նոր Զարթոնք" հայկական կազմակերպությունն է:
No comments:
Post a Comment