Wednesday, May 5, 2010

Թուրքիայում 2 տարի է, ինչ արգելափակված է YouTube-ը

Haynews.am. 5-5-2010- Թուրքիայում արդեն երկու տարի է, ինչ գործում է YouTube կայքի մուտքի արգելքը, և այն դեռ կարող է երկարաձգվել, հայտնում է CNNTurk-ը: Թուրքիայում շարունակում են ընդվզել այս որոշման դեմ: Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի նախագահ Մուսթագա Աքգյուլը նույնպես իր դժգոհությունն է հայտնել այս փաստի կապակցությամբ և նշել, որ Թուրքիային մեծ վնաս է հասցվում փակ YouTube-ը: Բացի YouTube-ից Թուրքիայում արգելափակված են մի քանի հարյուր կայքեր, որոնք, ըստ թուրքական իշխանությունների, «վտանգավոր են»:

No comments:

Post a Comment