Thursday, May 6, 2010

ԱԹԵՆՔՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՑՈՒՅՑԵՐ. 3 ԶՈՀ

Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անում կառավարության վերջին որոշումների դեմ, ըստ որոնց ավելացվում են հարկերը եւ կրճատվում 13-րդ եւ 14-րդ աշխատավարձը, պետական ծառայողների եկամուտները մինչեւ 15 տոկոս, թոշակները: Կառավարությունը պետք է երեք տարիների համար ներկայացնի մինչեւ 30 միլիարդ եվրո ծախսերի կրճատում, որպեսզի ԱՄՀ-ից եւ համաշխարհային բանկից ստանա 110 միլիարդ եվրո վարկ: Հունաստանի պարտքը կազմում է 300 միլիարդ եվրո: Աթենքում ցուցարարները այրել են բանկի եւ այլ շենքեր, դրան արդյունքում կա 3 զոհ: Հարյուրավոր ցուցարարներ քարեր են նետել խորհրդարանը հսկող հատուկ ստորաբաժանումների վրա: Նրանք փորձել են ճեղքել շղթան, սակայն հետ են մղվել: Նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաներին մասնակցում է մինչեւ 40 հազար մարդ: Այսօր Հունաստանում անց է կացվում համընդհանուր գործադուլ: Կառավարությունը հայտարարել է, թե չի դիմելու ուժային մեթոդների:

No comments:

Post a Comment