Tert.am. 3-5-2010- Հայ–ադրբեջանական սահմանի բացման մասին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունն ապացուցում է, որ Թուրքիան ցանկանում է կառավարել գործընթացները տարածաշրջանում։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս կարծիքը հայտնեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։
«Կարևոր չէ, իրենք ինչ են այսօր ակնկալում, կարևորն այն է, որ նրանք ցանկանում են մտնել գործընթացի մեջ, ցանկանում են կառավարել գործընթացը։ Ես այսպես եմ ընկալում այդ հայտարարությունը՝ անընդհատ լինել գործընթացի մեջ»,– հայտարարեց Լևոն Շիրինյանը։
Ասուլիսին մասնակցող թուրքագետ Արտակ Շաքարյանն իր հերթին նշեց, թե այդ հայտարարությունը նոր չէ, դա Թուրքիայի հին հայտարարության վերաշարադրանք է։ Շաքարյանի մեկնաբանությամբ, թուրքական տեսակետից հայ–թուրքական սահմանի բացումն առանց հայ–ադրբեջանական սահմանի բացման անիմաստ է։ Ըստ թուրքագետի, Թուրքիայի համար կարևոր չէ՝ որ սահմանը սկզբից կբացվի՝ հայ–թուրքակա՞ն, թե՞ հայ–ադրբեջանական։ «էականն այն է, որ գործընթացները զուգահեռ ընթանան և համեմատաբար միասին էլ հասնեն ավարտի»։
Ուստի, նրա խոսքով, քանի դեռ Անկարան ունի նման մոտեցում, հայ–թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել հայ–ադրբեջանական հարաբերությունների խնդիրը։
Monday, May 3, 2010
Թուրքիան պարզապես վերաշարադրել է. քաղաքագետ

No comments:
Post a Comment