Մեր զրուցակիցն է Սուրբ Հովյաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը
-Ավարտվեց Սուրբ Զատիկը: Արդյո՞ք կար հավատացյալների և ջերմեռանդության աճ:
-Զատիկն ավարտվեց, բայց Զատկական օրերը դեռ շարունակվում են, և 40 օր շարունակ մենք պետք է ավետիս տանք մեր տեր Հիսուս Քրիստոսի հարությանը: Ինչ վերաբերվում է հավատացյալների թվին, ապա ասեմ, որ այս տարի չափից ավելի մեծ հոսք տեղի ունեցավ դեպի եկեղեցի: Ոչ միայն հենց այնպես գալիս և մոմ են վառում, այլ գալիս են հենց այն հավատացյալները, ովքեր որ պահք են պահել, եկել են հաղորդություն ստանալու համար, եկել են տոնից հաղորդակից լինելու համար: Առաջ հիշում եք` մտնում-դուրս էին գալիս, պարզապես մոմ էին վառում, բայց այս տարի այդ մարդիկ ավելի քիչ էին, քան այն մարդիկ, ովքեր եկել ու ողջ արարողության ընթացքում եկեղեցում անշարժ մնացել են: Եվ ոչ միայն մեր եկեղեցում, այլև քաղաքի բոլոր եկեղեցիներում հավատացյալների հոսքը չափազանց մեծ է եղել: Դա արձանագրել են բոլոր հոգևորականները: Կարծում եմ` սա զարթոնքի նման մի բան է: Գիտակցությունը վերադառնում է, և հայ ազգը հասկանում է, որ իր եկեղեցուց հարազատը գոյություն չունի:
-Իսկ ըստ Ձեզ` ո՞րն է եկեղեցու դերը պետական կյանքում:
-Սովետական շրջանում այսպես է համարվել. եկեղեցին օգնել է մարդկանց կառավարել, ղեկավարել: Ես այսպես եմ մտածում. եթե համարենք, որ պետությունը մեծ ընտանիք է, որը պետք է առողջ լինի, ապա եկեղեցին այն վայրն է, որը պարգևում է ընտանիքին այդ առողջությունը: Եթե մարդիկ ճիշտ հավատքի վրա են, ճիշտ քարոզչությամբ են իրենք իրենց կյանքը դասավորում. ապա ես մտածում եմ` այդ նույն մարդը` որպես քաղաքացի, բավականին հաջողված պետք է լինի: Հայ առաքելական եկեղեցու զավակը և՛ զինվոր է, և՛ լավ քաղաքացի, և՛ լավ պաշտոնյա, իսկ եթե վերցնենք աղանդավորներին, շատ աղանդավորական կազմակերպություններ ուղղակիորեն արգելում են իրենց հետևորդներին ծառայել բանակում: Որպես խթանիչ ուժ, որպես լավ քաղաքացի կերտելու միջոց` եկեղեցին այն հիմնական տեղն է, որտեղից դուրս է գալիս լավ քրիստոնյան և լավ քաղաքացին: Որովհետև անհնար է լինել վատ քրիստոնյա կամ չլինել քրիստոնյա և լինել լավ քաղաքացի. դա պարզապես կեղծավորություն կլինի, որովհետև երկու պարագայում էլ մարդուց պահանջվում է հնազանդություն` հնազանդություն օրենքին և հնազանդություն բոլոր այն ընդունված նորմերին, որոնք կան պետության և եկեղեցու մեջ:
-Իսկ եթե առավել մասնավորեցնենք, ո՞րն է եկեղեցու դերը պետական կառավարման համակարգում:
-Ես գիտեմ, որ ցանկացած պետական ինստիտուտ այսօր կարևորում և արժևորում է եկեղեցու դերը անհատի, իր աշխատողի կյանքի մեջ, որովհետև նրանք հասկացել են, որ եկեղեցու միջոցով կարելի է մարդու սրտի խորքը հասցնել բոլոր այն գաղափարները, որոնք որ անհնար է պետական օրենքի միջոցով անել: Եթե մարդուն ասում են. «Դու պետք է օրենքը կատարես», շատ անգամ մարդը հակառակվում է, բայց երբ որ նա հասկանում է, որ պետական օրենքը կատարելով նա նաև կատարում է Աստծո տված պատվիրանը, նա արդեն այլ մոտեցում է ցուցաբերում այդ օրենքի նկատմամբ:
-Փորձենք հարցին նայել հակառակ տեսանկյունից: Ինչպիսի՞ դեր ունի կամ պետք է ունենա պետությունը հոգևոր ոլորտում:
-Ես մտածում եմ, որ պետությունը բավականին զորավոր է այսօր, և ավելի ճիշտ մոտեցում կարող է ցուցաբերել` իր գործառույթներում եկեղեցուն ավելի ու ավելի մեծ տեղ տալով: Պետական բոլոր արարողակարգերի և միջոցառումների մեջ եկեղեցու առկայությունը, հոգևորականի առկայությունը պետք է պարտադիր լինի, որովհետև յսօր շատ մարդիկ ուղղակիորեն վստահում են միայն եկեղեցուն: Շատ մարդիկ տեսնում են, որ եթե եկեղեցին պետության կողքին կանգնած է ինչ-որ մի հարցում, նշանակում է` այդ ամենն անհրաժեշտ է իրեն, իր զավակներին: Եվ ամենակարևորը` երբ պետությունը հասկանա, որ իր ազգի միասնությունն իր եկեղեցու բարգավաճման մեջ է, դրանից հետո ավելի լավ պետք է լինի մեր վիճակը: Երբ պետությունը պառակտված է բազում կուսակցություններով և մի այդքան էլ աղանդավորական կազմակերպություններով, այն կայուն չի լինի: Հիշենք այն ավելի պատմությունը, երբ հայրը մեռնում է և ցախավելը տալիս է որդիներին կոտրելու:
-Այսինքն` համարում եք, որ եկեղեցին երկրի կայունության հիմնական երաշխավորներից մեկն է:
-Այո, որովհետև ի՞նչ է եկեղեցին, եթե ոչ մարդկանց ժողովատեղին: Եկեղեցին կառույցը չի, եկեղեցին անհատներն են: Ի՞նչ է պետությունը` նույն այդ անհատները: Եվ եթե այդ անհատներն եկեղեցու համակարգից ներս բարոյական նորմերով են ապրում, ապա նույն անհատը պետության մեջ պետք է նաև նույն բարոյական նորմով ապրի:
-Դուք նշում էիք, որ լուրջ զարթոնք եք արձանագրում` կապված նաև Զատկական օրերի հետ, բայց դրա հետ մեկտեղ թափ են հավաքում նաև բողոքի արտահայտություններ` մասնավոապես կապված Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հետ:
-Պարզապես երբեմն մարդիկ կուրանում են և չեն հասկանում` ինչի դեմ են դուրս գալիս: Նրանք դուրս են գալիս հենց իրենց դեմ: Ես պետք է ասեմ, որ մեր մտավորականները պետք է վերանայեն իրենց մոտեցումները եկեղեցու նկատմամբ և հասկանան` ինչ է կատարվում: Նրանք պետք է փորձեն հասկանալ` ինչ արժեքի դեմ են դուրս գալիս: Ես չեմ մտածում, որ սա բոլորի կարծիքն է: Պարզապես մի քանի անհատների, գուցե և կազմակերպությունների (ես իմ կարծիքն եմ արտահայտում) ձեռնտու է, որ տեղի ունենա ինչ-որ սկանդալային իրավիճակ, որտեղ ներքաշված է եկեղեցին և որտեղ այն համարվում է ագրեսոր: Գուցե այդ պրովոկացիաներն իրենց որոշ օգուտ են բերում, բայց ես պետք է ասեմ մեր ժողովրդին` չտրվել դրանց և չընդդիմանալ, եկեղեցուն հակառակ չգնալ: Դա ճիշտ չի: Պետք է ավելի խորը դիտել:
-Երբ ես հարցազրույց էի վերցնում մի հոգևորականից` նաև այդ դահլիճի հետ կապված, նա մի միտք արտահայտեց` Ով այնտեղ պայքարում է դահլիճի համար, նա փաստացիորեն եկեղեցուց դուրս է: Դուք համաձա՞յն եք նման ձևակերպման հետ:
-Եթե պայքարում է դահլիճի համար, նա պայքարում է եկեղեցու դեմ: Եթե եկեղեցու դեմ է պայքարում, նա ինչպես կարող է իրեն համարել եկեղեցու անդամ և խոսել եկեղեցու դեմ: Ես չեմ ընդունում բոլոր այն մտավորականներին, որոնք որ հեռուստացույցով ասում են` Մենք սիրում ենք մեր եկեղեցին, մենք հարգում ենք նրան, բայց իրականում խոսում են եկեղեցու դեմ: Եթե սիրում-հարգում ես, մի խոսիր եկեղեցու դեմ: Անգամ եթե քո եկեղեցին սխալ քայլ է թույլ տալիս, դու չպիտի խոսես նրա դեմ: Դա քո՛ եկեղեցին է:
-Մենք բազմաթիվ խոնարհված եկեղեցիներ ունենք: Օրինակ` Ավանի, Քոբայրի, Ախթալայի, Երերույքի եկեղեցիները: Ըստ Ձեզ` ինչո՞ւ առաջնահերթ ուշադրություն չի ցուցաբերվում հենց այդ խոնարհված եկեղեցիների վերականգնմանը: Արդյո՞ք դեր է խաղում այն հանգամանքը, որ այդ եկեղեցիները Հայաստանի քաղկեդոնական մշակույթի կրողներն են:
-Ոչ, իհարկե ոչ, այդպիսի բան չկա: Հետո` դուք բարերար եք (համարենք այսպես) և որոշել եք քաղաքի կենտրոնում եկեղեցի կառուցել և գումարը տրամադրում եք միայն այդ բանի համար: Հայ առաքելական եկեղեցին չունի այնքան ֆինանս, որ իր ֆինանսով այդ բոլորը կառուցի: Բոլոր տեսակի շինարարությունները կառուցվում են բարերարներիՀաՀայ³ë¹ùá¹á¹»á» գումարներով, և եթե բարերարը կամենում է տարածքի և հնարավորություն պարագայում կատարել շինարարություն հենց այդ տարածքում, մենք փորձում ենք ընդառաջել: Եկեղեցին ունի ծրագիր, որտեղ ցույց են տրված քանդված, խոնարհված ու վերականգնման ենթակա եկեղեցիները: Կան մարդիկ, որոնք վերականգնում են այդ եկեղեցիները: Բայց երբ մարդն ուզում է հավերժացնել իր դրամն ու միջոցը քաղաքում եկեղեցիներ կառուցելու միջոցով, ոչ ոք չի կարող իրեն արգելել: Կամ կարող ես չհաձայնվել, և չկառուցվի:
-Ենթադրենք ես բարերար եմ և առաջարկում եմ ձեզ կառուցել կոնկրետ մի եկեղեցի: Դուք չե՞ք կարող ուղղորդել ինձ` նշելով, որ այս համայնքում, օրինակ, եկեղեցի չկա, և ճիշտ կլինի հենց այդտեղ կառուցել այն:
-Կարող եմ և ցույց եմ տալիս: Բայց այնուամենայնիվ, ի վերջո ինքն է որոշողը: Ինքը կարող է ասել` համաձայն եմ, բայց ես հենց այստեղ եմ ուզում: Ի վերջո, գումարն ինքն է վճարում: Այո, նախագծերը հաստատվում են վեհափառ հայրապետի կողմից, եկեղեցում գոյություն ունեցող ճարտապետական խորհրդի կողմից, բայն այնուամենայնիվ, չմոռանանք, որ գումար տրամադրողն ուրիշ մեկն է:
Հարցազրույցը վարեց Արթուր Աթանդիլյանը
www.religions.am
«Լրագիր»3-5-2010
Monday, May 3, 2010
ԵԿԵՂԵՑՈՒՑ ՆԵՐՍ ԵՎ ԴՈՒՐՍ

No comments:
Post a Comment