Tuesday, May 4, 2010

Միջնորդ դառնալու Իրանի ցանկությունը պայմանավորված է Կովկասում իր դիրքն ամրացնելու ձգտումով

Tert.am. 4-5-2010- Իրանն առաջին անգամ է բացահայտորեն խոսում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու իր ցանկության մասին։ Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկիի կարծիքով՝ Իրանի այդ ձգտումը պայմանավորված է ձգտումով՝ ուժեղացնելու իր դիրքը Կովկասում ընդհանրապես, և քաղաքական գործընթացներում՝ մասնավորապես։ «Իրանն իրեն դիրքավորում է ոչ թե որպես կովկասյան երկիր, այլ որպես Կովկասի հարևան, իսկ Կովկասը շատ հարևաններ ունի»,- այսօր Երևանում ասաց վրացի քաղաքագետը։ Նա նշեց, որ անվտանգության առումով Իրանը շատ կարևոր տարր է, բացի այդ՝ շատ կարևոր են նրա փոխհարաբերությունները հարևանների հետ։ «Իրանի, Իրաքի և Իսրայելի փոխհարաբերությունները շատ կարևոր են, դա լարվածություն է ստեղծում մեր տարածաշրջանում»,- եզրափակեց Ռուսեցկին։

No comments:

Post a Comment