News.am. 30-4-2010- Եթե Իսրայելը, որ Հոլոքոսթ է վերապրել եւ գիտե պատմության սարսափները, Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման ժամանակ փորձի շահարկել հացը, դա հետադարձով կազդի Հոլոքոսթի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա նկատել է, որ Կնեսեթն առաջին անգամը չէ, որ արծարծում է Հայոց ցեղասպանության հարցը: «Եթե այս անգամ հարցի քննարկումը կապված է քաղաքական կոնյուկտուրայի, թուրք-իսրայելական հարաբերություններում տարաձայնությունների հետ, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ: Եթե այս անգամ էլ բանաձեւը դառնա Իսրայելի ակադեմիական եւ քաղաքական շրջանակների դիմակայության առարկա, կմնա կրկին ափսոսալը»,- ասել է գիտնականը՝ մտավախություն հայտնելով, որ իրավիճակի նման զարգացման դեպքում Կնեսեթում Ցեղասպանության հարցի քննարկումը կարող է վերածվել տրագիֆարսի:
Նշենք, որ Ցեղասպանության հարցի քննարկումը ապրիլի 28-ին ընդգրկվել է Իսրայելի Կնեսեթի օրակարգում: Քննարկմանը դրական են արտահայտվել վարչապետ Նեթանյահուի ներկայացուցիչն ու Կնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլինը, իսկ հիմնականում դեմ են խոսել «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ներկայացուցիչները, որում գերակշռում են նախկին ԽՍՀՄ-ից, հատկապես Ադրբեջանից Իսրայել գաղթած հրեաները:
Saturday, May 1, 2010
Հայկ Դեմոյան. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության շահարկումը հետադարձով ազդելու է Հոլոքոսթի վրա

No comments:
Post a Comment